Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց

«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց

Միայն վերջերս մեր հանրապետոթյունում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ջանքերով ստեղծվեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել այն զույգերին, ովքեր տառապում են անպտղությամբ, բայց օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառմամբ բուժօգնության դիմելու բավարար միջոցներ չունեն:

 

«Արագիլ» հիմնադրամի ստեղծման, գործունեության և նպատակների մասին զրուցեցինք հիմնադրամի բժշկական փորձագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ:  


–   Տիկին Թոխունց, ներկայացրեք, խնդրե´մ, նորաստեղծ «Արագիլ» հիմնադրամի ստեղծման նախադրյալները:


–   Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան,  իր գոյության տարիների ընթացքում վերլուծելով հանդիպող խնդիրները, եկել է եզրակացության, որ Հայաստանում շատ են զույգերը, որոնց անպտղությունը կարելի է բուժել միայն օժանդակ վերարտադրողական տեխնիկաների կիրառման միջոցով, լինի դա էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորման, թե ներարգանդային սերմնավորման ճանապարհով: Իսկ նշված մեթոդները բավականին թանկարժեք են և շատ զույգերի համար հաճախ անհասանելի: Որոշեցինք այս խնդրի վրա կենտրոնացնել բարեգործական ջանքեր և ներդրումներ, քանի որ այսօր Հայաստանը ծերացող երկիր է, նաև՝ երկիր, որտեղ ակնհայտ արագությամբ նվազում է ազգաբնակչության թիվը: 50 տարվա ընթացքում Հայաստանը կկորցնի մեկ ու կես միլիոն մարդ, նման ընթացքի պայմաններում մեր երկիրը 50 տարվա ընթացքում կկորցնի մեկ ու կես միլիոն երեխայի ծնունդ, մենք կկանգնենք շատ լուրջ խնդրի առջև: Լիովին գիտակցելով խնդրի հրատապությունը, ասոցիացիան դիմեց ՀՀ առաջին տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Նախքան հիմնադրամի ստեղծումը խորհրդակցել ենք նաև մեր արտասահմանյան գործընկերների, ասոցիացիայի անդամների հետ, ովքեր միշտ պատրաստ են ակտիվորեն համագործակցել մեզ հետ: Միասնական ջանքերով ստեղծվեց բարեգործական հիմնադրամ, որը կօգնի անապահով զույգերին՝ լուծելու  անպտղության խնդիրը: Եվ այսպես, 2013թ. աշնանն իր գործունեությունը սկսեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Քանի որ խնդիրն ունի դեմոգրաֆիկ նշանակություն, որոշեցինք կառավարության ուշադրությունը ևս սևեռել խնդրի լուծմանը՝ եթե ոչ ամբողջովին, ապա որոշակի ֆինանսական  աջակցություն ցուցաբերելու նպատակով: 

 

Առաջին տիկին Ռիտա Սարգսյան Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Ովքե՞ր կարող են դիմել հիմնադրամի օգնությանը:


–   Հիմնադրամին կարող են դիմել մինչև 40 տարեկան անձիք, սակայն առաջնահերթ  աշխատանք կտարվի մինչև 35 տարեկանների հետ, քանի որ այս միջոցառման (ԱՄԲ ) համար դա ամենահեռանկարային տարիքն է: Բացի այդ, զույգն անպայման պետք է ուղեգիր ունենա արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնող բժշկական որևէ հաստատությունից, ինչը կհաստատի, որ տվյալ զույգին ցուցված է ԱՄԲ: Հակառակ դեպքում՝ կան բազմաթիվ հակացուցումներ, հնարավոր բարդություններ և այլն:


–   Նկարագրեք, խնդրե՛մ, այն ճանապարհը, որը պետք անցնի զույգը, եթե որոշել է դիմել հիմնադրամին:


–   «Արագիլ» հիմնադամում գրանցվելու համար նախևառաջ անհրաժեշտ է այցելել  www.fundaragil.am կայքը, որտեղ կա անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը: Այդ փաստաթղթերով զույգը պետք է դիմի Նաիրի բժշկական կենտրոնի 1-ին հարկում գտնվող հիմնադրամի գրասենյակ՝ հիմնադրամի տնօրեն Սուսաննա Գաբրիելյանին, յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին, 13:00-15:00 ժամանակահատվածում: Փաստաթղթերն ուսումնսիրելուց հետո ուղարկվում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ վերջնական եզրահանգման, թե արդյո՞ք զույգը համապատասխանում է հիմնադրամի  պահանջներին: Դրական պատասխանի արդյունքում զույգը կարող է անցնել արհեստական բեղմնավորման ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում արտամարմնային բեղմնավորում իրականացնող 4 բժշկական հաստատություններից որևէ մեկում: Այդ կենտրոններն են. Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, Շենգավիթ բժշկական կենտրոնը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և «Վիտրոմեդ» մասնավոր կլինիկան: 2014թ. հունվարի 1-ից հինադրամին կմիանա նաև կառավարության աջակցությունը: Այս հարցն արդեն քննարկվել  է Ազգային ժողովում և 2014թ. անպտղության բուժման համար պետական աջակցություն կցուցաբերվի:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Հատկապես վերջին տարիներին մեր երկրում անպտղության դեպքերը զգալիորեն շատացել են, բավակա՞ն են արդյոք գործող այս 4 կենտրոնները:


–   Հասարակության գիտակցության մեջ պետք է հստակեցվի այն գաղափարը, որ այսպիսի կենտրոնները երբեք շատ չեն լինում: Մեր հետագա անելիքների մեջ պետք է ներառենք հեռավոր շրջաններում ԱՄԲ կենտրոնների ստեղծումը: Անպտղության բուժումը միջամտություն չէ, որը կատարվում է միանվագ՝ մեկշաբաթյա այցելությունների ընթացքում: Այն տևում է 1-2 ամիս, որի ընթացքում էական բարդություններ են առաջանում հեռավոր տարածաշրջաններում ապրող զույգի համար:


–   Ի՞նչ լուծում է ստանում խնդիրը, երբ անապահով զույգը ցանկանում է ունենալ ոչ թե մեկ, այլ մի քանի երեխա:


–   Այս մեթոդի առավելություններից մեկը հետագայում զույգի ինքնուրույն երեխա ունենալու հնարավոր փաստն է: Եթե առաջին անգամ մենք ֆինանսավորում ենք արտամարմնային բեղմնավորումը, երկրորդ անգամ այդ քայլին դիմելու, այսինքն, թանկարժեք գործընթացի համար լիարժեք վճարելու կարիք չի լինում, քանի որ կինն արդեն անցել է դեղորայքային առաջին ցիկլը, արտազատել է ձվաբջիջներ, հաջորդ անգամ կարող են օգտագործվել սառեցրած մյուս բջիջները և վճարել ամբողջական միջամտության գումարի կեսը: Բացի այդ՝ առաջին արհեստական բեղմնավորումից հետո զույգը հնարավոր է ունենա նաև ինքնուրույն բեղմնավորման հաջողված փորձ:


–   «Արագիլ» հիմնադրամի շնորհանդեսը համընկավ  Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովի հետ: Առհասարակ, ի՞նչ արձագանք ստացավ ամբողջական միջոցառումը:


–   Հոկտեմբերի 7-ին կազմակերպվեց մեր ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը, որի ընթացքում շատ կարևոր հյուրեր ունեցանք, ովքեր տարիներ շարունակ համագործակցել են մեզ հետ: Բոլորին հայտնի իրողություն է, որ մեր  բժիշկների զգալի մեծամասնությունը ի վիճակի չէ արտասահմանում վերապատրաստում անցնել, մասնակցել միջազգային մակարդակի կոնֆերանսի, քանի որ չափազանց թանկ է մասնակցությունը: Կազմակերպված կոնֆերանսին մասնակցությունը անվճար էր, և բժիշկները մեծագույն ցանկությամբ ներկա գտնվեցին թե՛ գիտաժողովին, թե՛  հիմնադրամի բացմանը: Դժվար թե ավելի պատեհ առիթ լիներ ներկայացնելու «Արագիլ»-ը, քան վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը:

 

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X համաժողովը և «Արագիլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը


–   Ի դեպ, շնորհանդեսի ընթացքում մենք ականտես եղանք նաև երգի պրեմիերայի…


–   Այո՛, տիկին Ռիտա Սարգսյանը շատ գեղեցիկ անակնկալ էր պատրաստել:  Առաջին անգամ կատարվեց նրա կողմից գրված «Աղոթք» երգը՝ ձոն «Արագիլ» հիմնադրամին: Շատ գեղեցիկ միջոցառում ստացվեց:


–   Բազմիցս խոսվեց ներկա հյուրերի մասին, խնդրեմ, ներկայացրեք նրանց:


–   Մեզ համար շատ գնահատելի է, որ լինելով չափազանց զբաղված, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները, մեր հոգաբարձուների խորհրդի ադամ-բժիշկները, ովքեր չեն զլանում Հայաստան գալ, կիսել իրենց փորձը, գիտելիքները մեր բժիշկների հետ: Հիմնադրամի շնորհանդեսին և ասոցիաիցայի համագումարին ներկա էր  համաշխարհային համբավ ունեցող ֆրանսիացի պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, ով նաև Ֆրանսիայում «առաջին փորձանոթային» երեխայի հայրն է: Մեզ հյուրընկալել էր նաև Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան բժշկական կազմակերպության նախագահ Վիգեն Սեպիլյանը: Միջոցառմանը ներկա էր նաև բ.գ.դ., պրոֆեսոր Էմմա Վարդանյանը, ով  «Երեխաներ՝ փորձանոթից» ԱՄԲ կլինիկայի ղեկավարն է Մոսկվայում: Մեծ պատիվ էր հյուրընկալել բ.գ.դ., ակադեմիկոս Լեյլա Ադամյանին, ով Հայաստանում եղել է ավելի քան 40 տարի առաջ: Հեռանալիս նա խոստացավ անել հնարավորը, ինչը կարող է նպաստել հայաստանյան բժիշկների մասնագիտական առաջընթացին, «Արագիլ» հիմնադրամի գործունեությանը: Համագումարի հյուրն էր նաև վերարտադրողական բժշկության ականավոր մասնագետ ճապոնացի պրոֆեսոր Յոշի Մորիմոտոն:


–   Հաշվի առնելով այն փաստը, որ Դուք կանգնած եք այս հեռանկարային հիմնադրամի հիմքերում, ի՞նչ կոչ, ուղերձ ունեք հասարակությանը:


–   Մեր ժողովրդի լավագույն կողմերից մեկը դժբախտության ժամանակ համախմբվածությունն է: Բայց այս դեպքում կոչ եմ անում չսպասել, չթողնել խնդիրը հասարակության համար գերխնդրի վերածվի: Պետք չէ սպասել, թե երբ խոշոր գործընկերությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, կարող եք ինքներս էլ մեր ուժերի ներածին չափով օգնել զույգերին հաղթահարելու այս կենսական նշանակություն ունեցող խնդիրը՝ անպտղությունը:      

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

13.02.2015

Հարգելի MURADYAN ANI, փողերի հեռացման ցուցումները կարող են լինել հարաբերական և բացարձակ, որը կախված է հիվանդության ընթացքից: Փողերը հեռացվում են օրինակ ուռուցքային գոյացությունների դեպքում, փողաային հղիության դեպքում, երբ առկա է փողի պատռում և հնարավոր չէ վերականգնել դրա ամբողջականությունը, խրոնիկ սալպինգիտների դեպքում, որոնք չեն ենթարկվում կոնսերվատիվ բուժման: 

Մեդ-Պրակտիկ

08.02.2015

Բարև Ձեզ հարգելի Meri, մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ անմիջապես կապ հաստատելով "Արագիլ" հիմնադրամի կազմակերպիչների կամ ՄՄԱՊԳԿ` " Մարգարյան" ծննդատան համապատասխան ծառայության հետ: Ստորև կոնտակտային տվյալներն են.

 

"Արագիլ" հիմնադրամ

Հայաստան,0015,Պարոնյան 21` Նաիրի բժշկական կենտրոն 1-ին հարկ:

Հեռ (+.0374 010) 502-522

 

 ՄՄԱՊԳԿ

ՀՀ, ք Երևան Մաշտոցի պողոտա 22

հեռ. (+0374010) 53-13-42

Sargsyan Lusine

08.02.2015

Shat shnorhakal em harcs chanteselu hamar ....

Մեդ-Պրակտիկ

08.02.2015

Հարգելի Maya, հնարավոր է տեխնիկական պատճառներով կայքը ժամանակավորապես անհասանելի է: Ստորև կոնտակտային տվյալներն են, կարող եք անմիջապես կապ հաստատել հիմնադրամի կազմակերպիչների հետ.

Հայաստան,0015,Պարոնյան 21` Նաիրի բժշկական կենտրոն 1-ին հարկ:

Հեռ (+.0374 010) 502-522

Մեդ-Պրակտիկ

08.02.2015

Հարգելի Lusine Sargsyan, հայցում ենք Ձեր ներողամտությունը հարցին ուշ պատասխանելու համար: Նման ինֆորմացիա կարող եք ստանալ միայն հիմնադրամի կազմակերպիչների հետ անմիջական կապ հաստատելով: Ստորև կոնտակտային տվյալներն են.

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ

Lusine Sargsyan

08.02.2015

KNEREQ IHARKE ... BAYC INCHI CHEQ PATASXANUM IM GRACIN ? NAXAPES SHNORHAKALUTYUN .. EV ETE DJVAR CHE CHEIQ KAROX ASEL VOR ERORDI HERTN E HASEL ????????

Meri

06.02.2015

Shatem xndrum asel,te donorayin(txamard) bexmnavorman gin@ arhasarak Hayastanum motavorapes inchqan e kazmum?Naxapes shnorhakalem...

Մեդ-Պրակտիկ

06.02.2015

Բարին ընդ Ձեզ հարգելի ANI MURADYAN:

Մեդ-Պրակտիկ

06.02.2015

Հարգելի Meri, տեխնիկական պատճառներով Ձեր պատասխանն ուշացել է: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կապ հաստատելով "Արագիլ" հիմնադրամի կազմակերպիչների հետ: Ստորև կոնտակտային տվյալներն են.

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ

Մեդ-Պրակտիկ

06.02.2015

Հարգելի M, հայցում ենք Ձեր ներողամտությունը պատասխանի ուշացման համար: Բոլոր կազմակերպչական հարցերի համար հարկավոր է կապ հաստատել անմիջապես "Արագիլ" հիմնադրամի հետ: Ստորև ներկայացնում ենք կոնտակտային տվյալները:

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ

M

06.02.2015

Xndrumem ardzaganqel...

Meri

06.02.2015

Hargeli andznakazm,inchu cheq patasxanum haxordagrutyan@?

Lusine Sargsyan

01.02.2015

BAREV DZEZ . INC MOT ARDEN 17 TARVA ANHAYT PATCHARI ANPTXUTYUN E , ES SEPTEMBER AMSIC HERTAGRVEL EM ARAGIL VERARTADROXAKAN KENTRONUM, EV MINCH ORS CHEN KANCHEL , CHEIQ ASI ARAJNAYIN@ UM EN KANCHUM . EV HUYS UNENAM VOR KKANCHEN ? NAXAPES SHNORHAKAL EM ......

TERMINE

31.01.2015

barev dez inj arten mek angam ognel e aragil himnadrame artamarmnayin bexnavorum anelu hamar ev stacvec bayc erexayi aje kagn arav 7 shabatakanum ev hanecin es xndrum em asek inj erkrord hnaravorutyun kendjernvi te voc

Մեդ-Պրակտիկ

31.01.2015

Հարգելի ԹԵՀՄԻՆԵ,տվյալները ուղարկված են Ձեր էլեկտրոնային հասցեին:

Մեդ-Պրակտիկ

31.01.2015

Հարգելի Nelli Mkrtchyan,մանրամասն տեղեկատվություն ստանալու և գրանցվելու համար պետք է կապ հաստատել անմիջապես հիմնադրամի կազմակերպիչների հետ: Ստորև "Արագիլ" հիմնադրամի կոնտակտային տվյալներն են.

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ

MURADYAN ANI

30.01.2015

BAREV DZEZ MI XNDRANQ UNEM KAROX EQ INDZ ASEL BOLOR DEPQERU EN POGHER@ HANUM EV INCHI HAMAR???

Մեդ-Պրակտիկ

29.01.2015

Հարգելի Lusine Qocharyan,մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ "Արագիլ" հիմնադրամի կազմակերպիչներից: Ստորև կոնտակտային տվյալներն են.

Հայաստան,0015,Պարոնյան 21` Նաիրի բժշկական կենտրոն 1-ին հարկ:

Հեռ (+.0374 010) 502-522

www.fundaragil.am

Meri

29.01.2015

Barev Med-practic-i hargeli ancnakazm.Xndrumem asel vcharume ardyoq Aragil himnadram@ donorayin bexmnavorman hamar?Ev ete chi vcharum,apa inch arje donorayin artamarmnayin bexmnavorum@ Margaryan kentronum?Kanxav shnorhakalutyun...

M

28.01.2015

Barev dzez.Es septemberi 2-in ekelem txters hancnelu Aragil himnadramin artamarmnayin bexmnavorman hamar,asecin septemberi 20-in kgas.20-in eka,hancneci,asecin 2 amsic kkanchen.Cragrov ancelem,gumar@ poxanceluen,baic uxegir@ ushanume,asumen aprilin,hetazotutyunners arvacen.chem karox erkar spasel.Uxegirs erb klini?Irenc kayq@ chi gorcum.Shatem xndrum ognel.Snorhakalutyun azganver gorci hamar.

Մեդ-Պրակտիկ

28.01.2015

Հարգելի Gayane,մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ անմիջապես կապ հաստատելով հիմնադրամի կազմակերպիչների հետ: Ստորև ներկայացնում ենք կոնտակտային տվյալները.

Հայաստան,0015,Պարոնյան 21` Նաիրի բժշկական կենտրոն 1-ին հարկ:

Հեռ (+.0374 010) 502-522

Maya

28.01.2015

barev dzez.Es septemberi 20in grancvelem Aragilum,inc asecin 2 amsic kkanchen,baic 2 or arach asecin,vor es 194-rdnem.Inchpes haskanam?Irenc kayqnel chi gorcum.Naxapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

28.01.2015

Հարգելի ASYA NAZARYAN,հերթագրումների մասին ինֆորմացիա կարող եք ստանալ "Արագիլ" հիմնադրամի կազմակերպիչներից:Ստորև ներկայացնում ենք հիմնադրամի կոնտակտային տվյալները.

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522

Մեդ-Պրակտիկ

27.01.2015

Հարգելի Ալվարդ,ստորև ներկայացնում ենք "Արագիլ" հիմնադրամի տվյալները,կարող եք անմիջապես կապ հաստատել կազմակերպիչների հետ և ստանալ Ձեզ հուզող հարցերի պատասխաննաեր.

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522
http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

ANI MURADYAN

27.01.2015

SHORHAKAL EM SHAT GRANCELU HAMAR HAZARAVOR @NDANIQNER ERJANKANUM EN DZER SHNORHIV !

Մեդ-Պրակտիկ

25.01.2015

Հարգելի QRISTINE, հնարավոր է տեխնիկական պատճառներով կայքը ժամանակավորապես անհասանելի է: Ստորև ներկայացնում ենք  "Արագիլ"  հիմնադրամի տվյալները.

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք

Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ

հեռ.(+374 10) 502-522

Մեդ-Պրակտիկ

25.01.2015

Հարգելի hermine,նման ինֆորմացիա ստանալու համար կարող եք դիմել "Արագիլ" հիմնադրամին: Ստորև ներկայացնում ենք հիմնադրամի տվյալները:

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522

http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%

 

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի KRISTINE, բարև Ձեզ, ստորև ներկայացնում ենք Արագիլ հիմնադրամի տվյալները, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք անմիջապես նրանց հետ կապվել.
Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք
Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ
(+374 10) 502 522
http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի ANI, բարև Ձեզ, մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ԱՐԱԳԻԼ հիմնադրամի պաշտոնական կայք, որի հղումը ներկայացնում ենք.
http://fundaragil.am/%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

 

Nelli Mkrtchyan

19.01.2015

Barev zes es dimum em zes im xndranqov,es37-tarekan em, es arden 11-tari e inch amusnacac em ev erbeq chem hriacel,mek u kes amis araj EKO em arel bayc chi stacvel,ete hnaravor e xndrum em qani hetazotums tarm e kcankanayi shut hertagrvel,ete hnaravor e ajakceq,naxapes shnorakalutyun.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ